Թեհրանում կրկին հիվանդանոց է հրթիռակոծվել
![]() Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Թեհրանի հիվանդանոցներից մեկին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ սա Իրանում Իսրայելից հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է։ Հունիսի 20-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ գիշերը ավելի քան 60 իսրայելական կործանիչներ հարձակվել են Իրանում տասնյակ ռազմական թիրախների վրա, այդ թվում՝ հրթիռների արտադրության գործարանների վրա։ Վնասվել է նաև SPND կազմակերպության շտաբ-բնակարանը, որը զբաղվում է իրանական միջուկային զենքի հետազոտմամբ և մշակմամբ։ Բանակի տվյալներով՝ հարձակման ենթարկված հրթիռների արտադրության օբյեկտները Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության համար կարևոր նշանակություն ունեին։ Հունիսի 19-ին իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեեր Շեբայում գտնվող Իսրայելի Սորոկա բժշկական կենտրոնին։ Իսրայելի առողջապահության նախարար Ուրիել Բուսոն հայտարարել է, որ հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական անձինք և բժշկական աշխատողները։ Թեհրանը պնդում է, որ հրթիռն ուղղված է եղել մոտակա ռազմական հետախուզության օբյեկտին։ Դեպքից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել են IDF-ին ավելացնել Իրանի ռազմավարական օբյեկտների վրա հարվածների ինտենսիվությունը։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
