Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Թուրքիայում Նիկոլ Փաշինյանն ինչե՞ր է զիջելու՝ իր աթոռը պահելու համար»․ Ոսկան Սարգսյան

147
Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 11:18
«Թուրքիայում Նիկոլ Փաշինյանն ինչե՞ր է զիջելու՝ իր աթոռը պահելու համար»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակչությունը, ամբողջ հայ ազգը տագնապի զգացումով է համակված, մտահոգված է, թե Թուրքիայում Նիկոլ Փաշինյանը այս անգամ ինչեր է զիջելու իր աթոռը պահելու, իր անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար։ 2020 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան մեր տարածաշրջան է վերադարձել նոր ցեղասպանություն իրականացնելու համար, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հիմա Թուրքիան է դարձել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման քավորը։ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։ Ձմեռն անցավ, գարունն էլ անցավ, ամառն ու աշունն էլ կանցնեն, ե՞րբ է գալու տարվա 5-րդ եղանակը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան