«Հնարավոր է՝ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»․ Էդգար Ղազարյան
![]() «Ես անհանգստություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կարող է արտահանձնել Ադրբեջանին»,- «168»-ի հետ զրույցում այս մտահոգությունն արտահայտեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Դեռևս 2021թ. Ադրբեջանում պատերազմից հետո հարուցվել է քրեական վարույթ, որով մեղադրանք է առաջադրված մի խումբ նշանավոր հայազգի գործիչների, այդ թվում՝ Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Ռուբեն Վարդանյանին հասցրել են ձերբակալել, որովհետև նա շրջափակման օրերին գտնվում էր Արցախում, իսկ մյուսների մասով Ադրբեջանի դատախազությունը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը վաղուց են հայտարարել, որ եթե Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ իրական խաղաղության, ապա պետք է ադրբեջանական իրավապահներին հանձնեն բոլոր այն անձանց, ովքեր պատսպարվում են Հայաստանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից»,- նշեց Ղազարյանը։ Նա նաև հավելեց, որ Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում։ «Եվ դա Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների՝ ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- ընդգծեց Ղազարյանը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
