«Սահմանին բեռնատարների կուտակումը կապ չունի պատերազմական իրավիճակի հետ»․ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս
![]() Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին։ «Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- «ՍյունիքTV»–ին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը: Նա նաև ընդգծել է, որ Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: «Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները․․․ Իրանական կողմն առաջարկում է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, հայկական անցակետն էլ կայանատեղիի և թողունակության սահմանափակումներ ունի՝ օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում ընդունել»,- նշել է հյուպատոսը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ իրանական կողմն առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
