«ՌԴ քաղաքացի, գործարար Սամվել Կարապետյանին կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»․ Զախարովա
![]() «Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ»,- այս մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևում է իրավիճակի զարգացմանը։ «Այս թեման շարունակելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, որ նախ պետք է պարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ նշեմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Հունիսի 18-ին դատարանը Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
