«Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին ասեք՝ վերադառնան դահլիճ, իրենց բան չի լինի այստեղ»․ Ալեն Սիմոնյան
![]() ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին ասաց, որ որևէ մեկը Եկեղեցու հետ, հավատքի հետ խնդիր չունի․ «Հավասարություն դնել Եկեղեցու և Կտրիճ Ներսիսյանի կամ քեռակնոջ միջև՝ անարդար բաներ են: Եկեղեցում կան շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակում են: Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է, և դրանում կասկած չկա, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան, ես ևս վստահ եմ, որ իրենք հեռանալու են»,- ասաց Սիմոնյանը: Նա, անդրադառնալով բանակի վերաբերյալ ելույթներին, հիշեց իր ծառայության տարիները․ «Սոված զինծառայողները ստիպված էին գիշերը գնալ ուտելիք հայթայթելու։ Իսկ խմելու ջրի ու լողանալու մասին ընդհանրապես չեմ խոսում: Ո՞ւր են այդ դոլարային միլիոնատերերը, թող գան ինձ պատասխան տան: Ուր է այդ «Հայր մեր»-ը չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է»,- ասաց Սիմոնյանը, ապա խոսքն ուղղեց դահլիճից բացակայող Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին՝ նրանց հորդորելով վերադառնալ դահլիճ․ «Իրենց այստեղ բան չի լինի, թող վերադառնան, ամոթ է, նիստերն ավարտվում են»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
