Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը կքննի դատավոր Արտակ Կարապետյանը
![]() Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Քրեական վարույթով այլ մեղադրվող անձ չկա։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: 2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- նշել են ՔԿ-ից։ |

«Այսօր վերջնականապես պարզվեց, որ ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ը իրականություն է». Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
6019:12
«Ալիևը Սևանն ու Սյունիքը գրավելու է այն նույն սցենարով, ինչ Իսրայելը գրավեց Հորդանանի արևմտան ափը». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
5719:00
Գերմանական զինվորականները շտապ լքել են Գրենլանդիան առանց բացատրության. Bild
9218:48
«Բոլորը չոքած են, ինքը՝ կանգնած». Էդգար Ղազարյան (լուսանկար)
7418:00
«Ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին». Արա Պողոսյան
8717:36
«Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել». Տիգրան Աբրահամյան
9816:18
