Զելենսկին հույս է հայտնել, որ Ավստրիան կօգնի փախստական օլիգարխների հարցում
![]() Կիևը հույս ունի, որ Ավստրիան կօգնի լուծել արդարադատությունից թաքնվող ուկրաինացի պաշտոնյաների և օլիգարխների հարցը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքով՝ իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպումից հետո։ «Մենք հույս ունենք Ավստրիայի աջակցության վրա մեր երկրի վերականգնման և ուկրաինական արդարադատությունից թաքնվող նախկին պաշտոնյաների և օլիգարխների հարցի լուծման գործում», - գրել է Զելենսկին։ Բոգոլյուբովը լքել է Ուկրաինան 2024 թվականի հուլիսին, որից հետո նրան մեղադրել են սահմանն անօրինական կերպով հատելու և ուրիշի անձնագիրն անօրինական կերպով յուրացնելու մեջ։ Ուկրաինայում Բոգոլյուբովի և Ժևագոյի դեմ պատժամիջոցներ են կիրառվել։ Զելենսկու խոսքով՝ Ավստրիայի նախագահի հետ հանդիպմանը նրանք քննարկել են նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթը, ինչպես նաև «Ավստրիայի պատրաստակամությունը՝ արժանի միջնորդություն ցուցաբերելու» վերսկսված բանակցությունների շրջանակներում ռուսական կողմի հետ հանդիպումների համար։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
