Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ.

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոններին

573
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 00:38
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոններին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ «Իրական խոստում 3» գործողության երրորդ փուլի շրջանակներում հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոններին։
«ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերն «Իրական խոստում 3» գործողության երրորդ փուլի ընթացքում հրթիռային հարվածների նոր շարք են իրականացրել՝ թիրախավորելով ներխուժող ռեժիմի հետախուզական կենտրոնները»,- ասվում է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։