Էրդողանն Իրաքի նախագահին հորդորել է հեռու մնալ Իսրայել-Իրան հակամարտությունից
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակի տարածած հայտարարության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ «Իսրայելի կողմից առաջացած բռնության շղթան սպառնում է տարածաշրջանին» և որ Իրաքի համար կարևոր է ներկա պայմաններում «հեռու մնալ այս հակամարտությունից և ավելի զգույշ լինել ահաբեկչական կազմակերպությունների և արմատական տարրերի դեմ պայքարում»։ Էրդողանը շեշտել է, որ «Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային վեճը լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են»։ «Դժվարին պայմաններում անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել և կանխել բռնության պարույրի սրացումը»,- ասել է նա։ Թուրքիան հայտարարել է, որ «չի կարելի թույլ տալ, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա ստվեր գցեն Գազայի ցեղասպանությունը»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
