Ֆեոդոր Բոնդարչուկի ֆիլմի նկարահանող խմբի 86 անդամներ տարհանվել են Իրանից
486
Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 14:14
![]() Ռուսական կողմը Իրանից տարհանել է ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկի ֆիլմի նկարահանող խմբի 86 անդամներին։ Բացի ռուսներից, խմբում եղել են նաև Բելառուսի, Լատվիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ 86 հոգուց բաղկացած առաջին խումբը, այդ թվում՝ երկու երեխա, հունիսի 14-ի գիշերը հատել է Իրանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի ցամաքային հատվածը՝ Աստարայի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով։ ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին։ Նկարահանող խումբը Իրանում աշխատում էր «Դժվար է Աստված լինել» սերիալի վրա։ Տարհանվածների թվում է նաև Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Հայկ Գազազյանը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
