Բիլդերբերգյան խմբի գաղտնի հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի ապագան
![]() Բետոնե արգելապատնեշներ, արգելափակոցներ՝ Ստոկհոլմում. քաղաքը պատրաստվում է Բիլդերբերգյան խմբի գաղտնի հանդիպմանը, որը կսկսվի հունիսի 12-ին, գրում է expressen.se-ն։ Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ կքննարկվի նաև Ուկրաինայի ապագան։ Քննարկման թեմաները կներառեն եվրաատլանտյան հարաբերությունները, Ուկրաինայի ապագան, ԱՄՆ-ի տնտեսությունը, Եվրոպան, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում նորարարությունները, արհեստական բանականությունը և միգրացիայի հարցերը։ Նիստին, ինչպես սպասվում է, կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Նորվեգիայի ֆինանսների նախարարը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ինչպես նաև Բունդեսթագի խոսնակ Յուլիա Կլյոկները։ Բիլդերբերգյան խումբն ամենամյա մասնավոր համաժողով է, որին մասնակցում է 120-150 մարդ՝ եվրոպական և հյուսիսամերիկյան քաղաքական էլիտայից, արդյունաբերությունից, ֆինանսներից, ակադեմիական շրջանակներից և լրատվամիջոցներից։ Համաժողովն անցկացվում է ամեն տարի 1954 թվականից ի վեր։ Բոլոր մասնակիցները մուտք են գործում միայն հրավերով, իրավունք ունեն օգտագործել հանդիպման ժամանակ ստացված տեղեկատվությունը, բայց չեն կարող բացահայտել, թե ում է այն պատկանում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
