Կոսովոն պատրաստ է ընդունել արտաքսյալներին ու բանտարկյալներին
![]() Կոսովոյի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տարեկան ընդունել մինչև 50 միգրանտ, որոնք արտաքսվել են Միացյալ Նահանգներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չորեքշաբթի, հունիսի 11-ին հրապարակված հայտարարությանը։ «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ծրագրին՝ առաջարկվող ցուցակից անհատներ ընտրելու հնարավորությամբ, եթե նրանք համապատասխանեն օրենքի գերակայության և հասարակական կարգի հետ կապված որոշակի չափանիշների»,- ասվում է հայտարարության մեջ։ Մոտ 1,6 միլիոն բնակչություն ունեցող Կոսովոն արդեն ստորագրել է համաձայնագիր՝ սկսած 2027 թվականից Դանիայից 300 բանտարկյալ ընդունելու մասին՝ հաջորդ տասնամյակի ընթացքում տրվելիք 210 միլիոն եվրոյի դիմաց։ Երկիրը նաև հետաքրքրություն է հայտնել Մեծ Բրիտանիայից արտաքսված միգրանտներ ընդունելու հարցում։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը առաջարկել էր արտաքսված միգրանտներ ընդունել Բալկանյան տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Սերբիա։ Մինչ այդ, The Wall Street Journal-ը գրել էր, որ Մոլդովան և Կոսովոն դիտարկվում են արտաքսման հնարավոր երկրների շարքում։ Բացի այդ, Սալվադորի նախագահի հետ համաձայնագրով Միացյալ Նահանգներն սկսել է արտաքսել երրորդ երկրների քաղաքացիներին։ Այս ծրագրի շրջանակներում 250 վենեսուելացի արդեն արտաքսվել է՝ չնայած դատարանի որոշմանը։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
