«Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել»․ Գառնիկ Դանիելյան
![]() Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Արարատյան դաշտավայրում կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում տալու անհրաժեշտությանը․ «Մարդիկ կանգնում են փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս, 100%-ով վնասում է բերքը, մարդը չի կարողանում հարկային պարտավորությունը կատարել ու գնում է սննկացման։ Մենք պետք է ձեռք մեկնենք էդ մարդկանց, պետությունը անելիք ունի։ Արդյո՞ք գնահատում արվել է և արդյո՞ք փոխհատուցում տրվել է կարկուտից տուժած անձանց»,- ասաց Դանիելյանը՝ հարցն ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։ Վերջինս պատասխանեց, որ կարկտահարված տարածքների գնահատում, արձանագրումներ կատարվել են, խորհրդակցություններ են եղել և մոտեցումներ են մշակվել․ «Ապահովագրական ընկերությունների մասով նորություն չէ, գյուղատնտեսական ապահովագրությունը ՀՀ-ում ունի խնդիր այնպես, ինչպես ամբողջ աշխարհում, որը պայմանավորված է բնակլիմայական փոփոխություններով, կարկուտը դարձել է կրկնվող աղետ»,- ասաց Խոջոյանը՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ բերքը պաշտպանելու և ռիսկերին դիմակայելու նպատակով։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
