«Կեսգիշերին հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի մոտ». Նաիրի Հոխիկյան
![]() Կեսգիշերից հետո՝ ժամը մեկին, Վեհափառ հայրապետը վերադառնում է Հայաստան: Որոշել ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր զավակներով հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ և մեր աջակցությունը հայտնենք Գարեգին Բ-ին: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նաիրի Հոխիկյանը: «Ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ մեզ և ցույց տալ թշնամիներին, նիկոլանմաններին, որ հայ առաքելական եկեղեցին ուժեղ է իր զավակներով: Մենք բոլորս ամենայն հայոց կաթողիկոսի հոգևոր զավակներն ենք: Մենք կարող ենք անհատապես սիրել կամ չսիրել անձին, բայց կաթողիկոսը առանձին վերցրած անձ չէ, այլ հայ առաքելական սուրբ եկեղեցին: Թույլ չտանք, որ մեր թշնամիները հասնեն իրենց նպատակին: Եթե նրանց հաջողվի կործանել հայ առաքելական սուրբ եկեղեցին, դա կլինի Արցախի դավաճանական հանձնումից հետո երկրորդ կործանարար աղետը»,- ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նշեց Նաիրի Հոխիկյանը: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Արցախցիների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3511:24«Մայթերի մեջտեղում կայանված սկուտերների խնդիրը մշտական է»․ Պեդրո Զարոկյան
5111:12Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
8010:30«Սա փորձ է՝ ներսից քանդելու ու իրար դեմ հրահրելու»․ Նիկողոս Հովհաննիսյան
6010:24Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
8709:42«Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը որևէ գերակայություն չեն կարող ունենալ ամուսնացյալ քահանաների նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան
10608:54