Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ.

«Դա շոու է, հրահանգ է իջել»․ Արմենուհի Կյուրեղյան

130
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 13:36
«Դա շոու է, հրահանգ է իջել»․ Արմենուհի Կյուրեղյան

«Իրենք իրենց քաղաքական շոուն շարունակում են, հանրությանը հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան քննարկումներ, և հանրության ուշադրությունը կշեղեն մեր երկրի առաջ կանգնած հիմնահարցերից»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի ներկայացրած Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդագրին։

«Ես համոզված եմ, որ դա շոու է»,- նշեց պատգամավորը և ընդգծեց, որ ուղիղ և անմիջական կապ է տեսնում վերջին հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպի և այս քրեական գործերի միջև։ «Հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանը դրսևորեց հիստերիկ պահվածք, «համբալից» բացի նաև սպառնալիքներ հնչեցրեց։ Բնականաբար, հրահանգ է իջել, որ պետք է գործ հարուցելու գործը սկսել, հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա»,- ասաց նա։

Արմենուհի Կյուրեղյանի ճեպազրույցը