«Պատերազմը չի ավարտվի մինչև ՆԱՏՕ-ն չհեռանա». Ռյաբկով
![]() «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը չի ավարտվի մինչև ՆԱՏՕ-ն չհեռանա»,- TASS-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը դարձել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության հարցերում հիմնարար հակասությունների հիմնական պատճառներից մեկը։ «Առանց մեզ համար այս հիմնարար և ամենասուր խնդիրը լուծելու պարզապես անհնար է լուծել Եվրատլանտյան տարածաշրջանում առկա հակամարտությունը»,- ասել է Ռյաբկովը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի զորակազմի կրճատումը Արևելյան Եվրոպայում «կօգնի ամբողջ մայրցամաքի անվտանգությանը» և հիշեցրել է, որ Մոսկվան նմանատիպ պահանջներ արդեն ներկայացրել էր 2021 թվականի վերջին՝ Ուկրաինա ներխուժումից մի քանի ամիս առաջ։ «Վաշինգթոնին և Բրյուսելին ուղղված մեր առաջարկները ներառում էին Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման իրավական, իրավաբանորեն պարտավորեցնող և երկարաժամկետ երաշխիքների հրամայականը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենք չտեղակայելու պահանջները»,- հավելել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի մտահոգությունները «ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման» վերաբերյալ «հիմնավորված» է համարում և պատրաստ է քննարկել այս հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մաս։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
