«Ինչ-որ չինովնիկ իրան էշի տեղ է դրել, ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում»․ Տիգրան Ավինյան
![]() «Կոյուղիների հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը, համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ այդ նրա խորհրդական Կամո Արեյանը հայտներ էր, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել Կառավարություն և Ջրային կոմիտե՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները: Նրա խոսքով պայմանագրի կետերից մեկը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը, քանր որ 2016 թվականին «Վեոլիա Ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել. «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա Ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա Ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասաց Արեյանը։ Ավինյանի խոսքով խնդիրը քաղաքապետարանի տիրույթում չէ․ «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի։ Պետք է հստակեցնել, թե որ հարցը ում պատասխանատվության տակ է։ Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է։ Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա և արա: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը էն: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, էս մարդն ա, էս չինովնիկն ա, նստած ա, իրեն էշի տեղ ա դրել, ասում ա՝ դե քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո՞, լավ»։ |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
240Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
131Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
197Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
31724.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
38724.09.2026, 21:24
