ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ: Համենայնդեպս այդ մասին են վկայում նրա պաշտոնական փաստաթղթերը. մինչդեռ Թաիրովում բոլորը տեսնում ու լսում են, թե ինչպես են նախարարի ընտանիքի անդամների գործերը օր օրի լավանում: Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։ Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 6,1 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է գրեթե 2 մլն դրամով։ Կանխիկ դրամական միջոցնը կազմել է 2 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է 1,5 մլն դրամով։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Եկամուտներից 1,6 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ամերիկյան համալսարանից, 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։ Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարն է։ Վարկերի մարմանը Մկրտչյանն ուղղել է 6 մլն 69 հազար դրամ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
