«Այսօր կամ վաղը որոշակի շարժ կլինի»․ Արարատ Միրզոյանը՝ կոնյակագործների խնդրի մասին
![]() ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելային հարցի, անդրադարձավ կոնյակագործների խնդրին։ Նա հայտնեց, որ ՀՀ-ի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում։ «Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կան խնդիրներ, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են ստեղծվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր կամ վաղը որոշակի շարժ կլինի այս հարցով։ «Բայց խնդիրն ամբողջությամբ այսօր կամ վաղը չի լուծվի»,- նշեց նա։ Հիշեցնենք՝ կոնյակագործները Վրաստանի տարածքով իրենց արտադրանքը Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Ապրանքի կապարակնիքները պոկվում են, ուղարկվում լաբորատոր ստուգման։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
