Ռուսաստանը կտրուկ ուժեղացրել է բեռնատարների վերահսկողությունը
![]() Ռուսաստանի անվտանգության ուժերը կտրուկ ուժեղացրել են ճանապարհներին բեռնատարների վերահսկողությունը կիրակի օրը Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա Ուկրաինայի կողմից իրականացված աննախադեպ հարձակումից հետո։ Սիբիրում սկսվել են բեռնատարների, մասնավորապես Չելյաբինսկի համարանիշներով բեռնատարների զանգվածային ստուգումներ ճանապարհային ոստիկանության ստացիոնար և շարժական կետերում, The Moscow Times-ին հայտնել են լոգիստիկայի ոլորտի աղբյուրները։ Տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ բեռնատարները բացվում են նույնիսկ մաքսային կնիքների առկայության դեպքում, այդ պատճառով նրանք ստիպված են լինում վերաձևակերպել փաստաթղթերը։ Ստուգումներ են տեղի ունենում Չելյաբինսկի և Իրկուտսկի մարզերում։ Ընկերություններից մեկի ղեկավարի խոսքով՝ մեկ վարորդ մոտ տասը ժամ է անցկացրել երեք կետերի հերթերում՝ չնայած արդեն իսկ անցկացված ստուգումներին։ Հետաքննության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք Ուկրաինայի զինված ուժերը օգտագործել են Ռուսաստանի չորս շրջաններում գտնվող ավիաբազաներին հարվածելու համար, պահվել են Չելյաբինսկի պահեստում։ Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքերը Չինաստանից են եկել Ղազախստանի հետ սահմանով և օդանավակայաններ են հասցվել Չելյաբինսկի համարանիշներով բեռնատարներով։ Չելյաբինսկի մարզի 37-ամյա բնակիչ Արտյոմ Տիմոֆեևը, որը գրանցված է՝ որպես բեռնափոխադրման անհատ ձեռնարկատեր, հետախուզման մեջ է դիվերսիա կազմակերպելու կասկածանքով։ Լոգիստիկները հայտնում են, որ Չինաստանի և Մոնղոլիայի հետ ցամաքային անցակետերի վրա հարձակումից հետո բեռների վերահսկողությունը զգալիորեն խստացվել է։ Նրանց խոսքով՝ ուժեղացված ստուգումը կարող է շարունակվել առնվազն մեկ ամիս, և հնարավոր է՝ մշտական հիմունքներով։ «Սարդոստայն» գործողությունը նախապատրաստվել է ավելի քան մեկուկես տարի. Անվտանգության դաշնային ծառայությունը գաղտնի կերպով Ռուսաստան է բերել փոքր քվադրոկոպտերներ, որոնք այնուհետև թաքցրել են փայտե տարաների մեջ և բեռնատարներով հասցրել թիրախներին։ Հարվածի ժամանակ տարաների կափարիչները հեռակա կարգով բացվել են, և անօդաչու թռչող սարքերը դուրս են թռել հարձակման։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով ոչնչացվել է 10-13 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ, այդ թվում՝ առնվազն մեկ թանկարժեք A-50 ռադարային ինքնաթիռ։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
