Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունն զգուշացնում է իր քաղաքացիներին
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտ Կիևում իր դեսպանատան միջոցով զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին վերջին շաբաթներին Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ակտիվացման պատճառով սպառնալիքի աճի մասին: Գերատեսչությունը կոչ է արել նախազգուշական միջոցներ ձեռնարկել և պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել, եթե հայտարարվի օդային հարձակման տագնապ: ԱՄՆ-ի դեսպանատունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին՝ ուշադիր հետևել իրավիճակին և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինան իրականացրել է «Սարդոստայն» լայնածավալ գործողությունը, որը պատրաստվել է մոտ մեկուկես տարի: Հարձակման թիրախը թիկունքում գտնվող հինգ ռուսական ավիաբազաներն են եղել, որոնք, ըստ ուկրաինական կողմի, օգտագործվում էին ուկրաինական քաղաքների վրա հրթիռներ արձակելու համար: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
