«Եթե ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եթե ամբողջ պետական համակարգը 2025 թվականի ապրիլին 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնո՞ւմ եք»,- ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու թոշակները չեն բարձրացվում։ «Ենթադրենք մարդը ստանում է 30 հազար դրամ թոշակ, ենթադրենք ապրիլին որոշել էինք, որ այս ամիս պետական համակարգն աշխատավարձ չի ստանում ու դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանար 31․500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը Ա կետից հասցնի Բ կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող էր գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա, որովհետև ոչ ոք չէր համաձայնի առանց աշխատավարձի աշխատել, եթե համաձայնեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի, ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր՝ թույլ տալի՞ս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե՞ թույլ չի տալիս»,- ասաց Փաշինյանը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
