Աբխազիան կբացի բազա Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար
![]() Ռուսական ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի համար Աբխազիայում կբացվի նյութատեխնիկական բազա, հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Բադրա Գունբան՝ առանց բացման ամսաթիվը նշելու։ Նրա խոսքով՝ օբյեկտը կկառուցվի Օչամչիրա քաղաքի մոտակայքում, որտեղ տեղակայված են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ափամերձ պահպանության պարեկային նավերը։ «[Ռուսական] ռազմածովային բազայի ստեղծումը՝ որպես այդպիսին [նախատեսված չէ], բայց նախատեսվում է Օչամչիրայի տարածքում բացել նյութատեխնիկական բազա հատուկ Սևծովյան նավատորմի համար»,- նշել է նա։ Նախագծի իրականացումը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդում, այդ թվում՝ կողմերի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքի շրջանակներում, հավելել է Գունբան։ 2017 թվականից ի վեր Օչամչիրա քաղաքում տեղակայված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ափամերձ պահպանության պարեկային նավատորմը։ Հանրապետության տարածքում գտնվում է նաև 7-րդ ռուսական ռազմաբազան։ Այս շաբաթ Կովկասի ներդրումային ֆորումի ժամանակ չճանաչված պետության ղեկավարը հայտարարեց, որ այս օբյեկտները նպաստում են «խաղաղության և կայունության պահպանմանը Աբխազիայի տարածքում»։ 2023 թվականին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր ստորագրեցին Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար մշտական բազա ստեղծելու մասին։ Խորհրդային տարիներին Օչամչիրայում տեղակայված էին Խորհրդային Սևծովյան նավատորմի օբյեկտները։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
