Արտասահմանցի զինյալները սպառնում են Սիրիայի նախագահին
![]() Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը նպաստած օտարերկրյա զինյալների ներկայությունն այժմ կարող է սպառնալիք ներկայացնել նախագահ դարձած՝ ապստամբների նախկին առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի համար, գրում է The Washington Post-ը։ Հազարավոր օտարերկրյա զինյալներ, այդ թվում՝ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, մասնակցել են Ասադի ռեժիմի տապալմանը 2024 թվականի վերջին, և նրանց ներկայությունը երկրում այժմ կարող է խնդիր առաջացնել ալ-Շարաայի քաղաքական գոյատևման համար, նշում է թերթը։ WP-ի տվյալներով՝ նրանցից մի քանիսը պաշտոններ են ստացել Սիրիայի պաշտպանության նախարարությունում։ Ալ-Շարաան նաև ենթադրել է, որ զինյալներից շատերը կկարողանան ստանալ Սիրիայի քաղաքացիություն։ Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է բոլոր օտարերկրյա զինյալների հեռացումը՝ որպես ԱՄՆ-ի պատժամիջոցները մեղմելու պայման։ Մայիսին Թրամփը հանդիպել է ալ-Շարաայի հետ Ռիադում՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին հայտարարելուց մեկ օր անց։ Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը կոչ է արել Սիրիայի նախագահին «հրամայել բոլոր օտարերկրյա ահաբեկիչներին հեռանալ»։ Բացի այդ, թերթը նշում է, որ Սիրիայի ափամերձ շրջաններում անվտանգության ուժերի և Ասադի ալավի կողմնակիցների միջև բախումներին մասնակցածներից մի քանիսը, ենթադրաբար, օտարերկրյա զինյալներ են եղել։ Սա կարող է անկայունության հանգեցնել և սպառնալիք ներկայացնել ալ-Շարաայի համար։ Արմատական խմբավորումները զայրացած են, որ իրենց նախկին զինակից ալ-Շարաան, որը հայտնի է նաև՝ որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, դեռևս չի ներդրել շարիաթի օրենքները։ Նրանք նաև մեղադրում են նրան ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի և թուրքական զորքերի հետ համագործակցելու մեջ։ «Ալ-Ջուլանին մեզ վրա հարձակվում է գետնից, Ամերիկան՝ երկնքից», - ասել է եվրոպացի զինյալներից մեկը։ Հետազոտողների տվյալներով՝ Սիրիայում մնում է 5000 օտարերկրյա զինյալ։ Նրանցից շատերը ինտեգրված են տեղական համայնքներում, հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում, և ամուսնացած են սիրիացի կանանց հետ։ Մինչ նախագահը փորձում է հավասարակշռություն գտնել, կառավարությունը հրամայել է օտարերկրացիներին լռել, գրում է WP-ն։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
