Ցուցարարները ներխուժել են Նեթանյահուի գրասենյակ
![]() Իսրայելում ցուցարարները մայիսի 28-ի երեկոյան հավաքվել էին Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության տեղական գրասենյակի մոտ։ Ակցիան համընկել է Գազայում պատերազմի 600-րդ օրվա հետ, որը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։ Նեթանյահուի հակառակորդները, որոնք դեմ են պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունների հարցում նրա վերաբերմունքին, պահանջում են բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում, հաղորդում է The Times of Israel-ը։ Ցուցարարները փակել են «Լիկուդ» շենքին հարակից փողոցների երթևեկությունը, փորձել են կրակ վառել և բախվել ոստիկանության հետ։ Ցուցարարների մի խումբ կարողացել է մտնել շենք և փորձել է այնտեղ բարիկադավորվել։ Ոստիկանությունն անօրինական է հայտարարել անկարգության վերածված գործողությունը և բռնի ուժով ցրել բոլոր ցուցարարներին։ Ձերբակալվել է 62 մարդ։ Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ ամբոխը ցրելու ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
