«Միջուկային ծրագրի շուրջ վերջնական որոշումը կարող է կայցվել ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցություններին»․ #CNN
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել կողմերի հաջորդ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդակցությունների առաջիկա փուլը, որը կարող է վճռորոշ լինել, տեղի չի ունենա Եվրոպայում, ինչպես նախկինում, այլ Մերձավոր Արևելքում։ Բանակցությունների վայրի այս փոփոխությունը, փորձագետների կարծիքով, կարող է վկայել քննարկումների ավելի մեծ գաղտնիություն և արդյունավետություն ապահովելու կողմերի ցանկության մասին։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել տեխնիկական մանրամասների մեծ մասի շուրջ և այժմ աշխատում են վերջնական քաղաքական ձևակերպումների, այդ թվում՝ պարտավորությունների կատարման երաշխիքների վրա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի, որ առաջիկա շաբաթներին փաստաթուղթը կստորագրվի։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցությունների 5 փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Վերջին անգամ կողմերն Օմանի միջնորդությամբ հանդիպել են մայիսի 23-ին՝ Հռոմում։ Օմանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կողմերը «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց են գրանցել»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
