ՀԱՄԱՍ-ը պահանջում է 90-օրյա հրադադար
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պահանջել է 90-օրյա հրադադար Գազայի հատվածում բանակցությունների ժամանակ, մինչդեռ Իսրայելը համաձայն է 60-օրյա հրադադարի, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, Իսրայելի իշխանությունները պահանջում են միաժամանակ ազատ արձակել 10 ողջ պատանդների, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է դա անել երկու փուլով։ Բացի այդ, շարժումը ԱՄՆ-ի վարչակազմից խնդրել է երաշխիքներ՝ հրադադարի ընթացքում բանակցությունները շարունակելու համար՝ որպես գերիների ազատ արձակման նախապայման։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ ապագա համաձայնագիրը ստորագրի ԱՄՆ-ի նախագահի դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, ով, ըստ արմատականների, պետք է պաշտոնապես հայտարարի Գազայի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման մասին։ «Ալ Արաբիա»-ի աղբյուրները նշում են, որ կողմերի միջև առկա անհամաձայնությունները չեն խանգարում խորհրդակցությունների շարունակմանը և հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, ՀՀԱՄԱՍ-ը հայտնել էր Վիտկոֆի հետ նախնական համաձայնության գալու մասին. արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների և հանձնել մի քանի զոհվածների մարմին։ Մահացածների ճշգրիտ թիվը, որոնց նրանք պատրաստ են հանձնել, չի նշվում։ ՀԱՄԱՍ-ը ներկայումս սպասում է իր առաջարկության վերաբերյալ վերջնական պատասխանի։ Մայիսի 25-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Դոհայում տեղի ունեցող անուղղակի բանակցությունները փակուղի են մտել։ Նրա խոսքով՝ Իսրայելը ձգտում է միայն պատանդներին ազատ արձակելու գործարքի, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը պահանջում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
