Մալթան և Ֆրանսիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինի անկախությունը
![]() Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում կճանաչի Պաղեստինի անկախությունը, հաղորդում է Times of Malta-ն։ Մալթայում կա Պաղեստինի դեսպան, և 2024 թվականին երկիրն աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը ճանաչում էր Պաղեստինի իրավունքը կազմակերպությանը լիիրավ անդամակցության համար, բայց դեռևս պաշտոնապես չի հայտարարել Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Աբելայի խոսքով, հայտարարությունը կարվի հունիսի 20-ին Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովում։ Նշվում է, որ Մալթայի իշխանությունների ներկայացուցիչները հստակեցրել են, որ իրենց երկիրը միակը չի լինի, որը համաժողովում կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին։ Axios-ի տվյալներով՝ Ֆրանսիան նույնպես պլանավորում է ճանաչել Պաղեստինի անկախությունը հունիսին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2025 թվականի ապրիլին խոսել է նման հայտարարություն անելու՝ իր ծրագրերի մասին: 2024 թվականին Նորվեգիան, Իռլանդիան, Իսպանիան, Հայաստանը և Սլովենիան հայտարարել են Պաղեստինի անկախության ճանաչման մասին։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
