«Հայկական ընկերությունները մի քանի մրցույթ միաժամանակ շահում են և չեն հասցնում նորմալ աշխատել». Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կապալառու 12 ամսվա ընթացքում Քաջարանի սարերում 305 մետր թունել է փորել, իսկ մյուս կապալառուն 12 ամիս է՝ չի կարողանում Երևանի Էրեբունու գետառի վնասված մասը վերականգնել։ Ո՞րն է պատճառը. ես գնահատում եմ ՀՀ կառավարության և համայնքների շինարարական հսկայածավալ աշխատանքը, բայց կա անկազմակերպ վիճակ։ Մի տեղ մեղվաջան աշխատանք է, իսկ Էրեբունու այդ հատվածում շաբաթներ է, որ մի բանվոր անգամ չկա։ Հայկական ընկերությունները մի քանի մրցույթ միաժամանակ շահում են և չեն հասցնում նորմալ աշխատել՝ քանի որ մարդուժ չունեն։ Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանը իր շինարարական բազում աշխատանքներում պետք է մասնակից դարձնի նաև արտասահմանցի կապալառուների՝ չինական, կորեական, իտալական, իրանական, հնդկական։ Նրանք այդ գործերը շատ արագ կհանձնեն. նրանք աշխատանքից չեն բացակայում, աշխատանքային ժամերին չեն ծխում, օրը չորս անգամ կոֆե չեն խմում, «պերերիվ»-ին օղի չեն խմում, ամեն շաբաթ գործը թողած ծնունդի չեն գնում, ամիսը երկու անգամ «պանիխիդա»-ի չեն գնում»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
