Կիևն առաջարկել է Եվրոպային ուղղակիորեն ֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերը
![]() Ուկրաինան առաջարկել է Եվրոպային Ուկրաինայի զինված ուժերին աջակցության նոր ձևաչափ։ Ուղղակի ֆինանսավորումը կդարձնի օգնությունն ավելի արդյունավետ և արագ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նա հայտնել է, որ Կանադայում կայացած «Մեծ յոթնյակի» ֆինանսական բլոկի հանդիպումների ժամանակ ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել մի քանի գործընկեր երկրների ֆինանսների նախարարների և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ։ «Գործընկերների հետ մեր բարձրացրած հիմնական թեման Ուկրաինայի 2026 թվականի ֆինանսական կարիքները բավարարելու ուղիներն էին»,- ասել է Մարչենկոն։ Նախարարի խոսքով՝ ներկայում երկխոսություն է ընթանում Ուկրաինայի ռազմական ներուժը եվրոպական պաշտպանական համակարգում ինտեգրելու հնարավորության շուրջ։ Մարչենկոն բացատրել է, որ Ուկրաինան առաջարկում է. *գործընկերների մասնակցություն Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը, *Ուկրաինայի բանակի ինտեգրում եվրոպական պաշտպանական համակարգին։ «Եվրոպայի անվտանգության համար Ուկրաինայի զինված ուժերի ապահովման արժեքը կկազմի ԵՄ ՀՆԱ-ի մի փոքր մասը։ Այն կարող է բաշխվել այն երկրների միջև, որոնք պատրաստ են միանալ նախաձեռնությանը և ներառվել պաշտպանական ծախսերի հաշվարկում՝ համաձայն այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունների», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը ներդրում է Եվրոպայի կայունության մեջ, իսկ պաշտպանական կարողությունների ամրապնդումը քաղաքական ընտրություն չէ, այլ անհետաձգելի անհրաժեշտություն։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
