Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է
![]() ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է: «Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ներգրավված են»,- հայտարարել է Ռուբիոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների վատթարացման հետ կապված հարցերով։ «Մենք պետք է հավասարակշռենք այս ամենը՝ մեր ազգային շահերը և դիվանագիտությունը՝ առանց զիջելու և հնարավորություններ գտնելու այնպիսի շահեր առաջ մղելու համար, ինչպիսիք են մարդու իրավունքները: Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս դա անել ավելի լայն խաղաղության համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել այնտեղ»,- վստահեցրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
