Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը». Գոհար Մելոյան

269
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 14:06
«Տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր չարչրկված ինքնիշխանությունը
Հայ կոնյակագործներն արդեն որերորդ օրն է բողոքում են, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վրաստանի դեսպանատան առջև, քանի որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանելիս։
Հենց նման իրավիճակներում է դրսևորվում իշխող ուժի միջոցով պետության ինքնիշխանությունը, անկախությունը։
Ակնհայտ է, չէ՞, որ բողոք բարձրացրած քաղաքացիներն որևէ ակնկալիք չունենալով մեր իշխանություններից, ում հարկ են վճարում, գնացել-բողոքում են հարևան երկրի դեսպանատան առջև:
«Ինքնիշխանություն» եզրույթը դրոշակ դարձրած իշխանությունն այնքան արժեզրկեցին մեր պետության ինքնիշխանությունը, որ ՀՀ քաղաքացին, տնտեսվարողն ինքնուրույն է փորձում լուծել իր հարցը՝ դիմելով այլ պետության ներկայացուցչությանը։
Այսպիսի կացության մեջ են մեկ էլ պետություն չունեցող քրդերը (ամենայն հարգանքով քուրդ ազգի նկատմամբ)»:

Աղբյուրը`   Գոհար Մելոյան