Ուկրաինայում հրադադար չի լինի. երբեք. Politico
![]() Ուկրաինայում հրադադարի մասին խոսք անգամ չկա. Կրեմլը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակում է պահանջել Կիևի կապիտուլյացիան։ ԱՄՆ-ի նախագահը, սակայն, չի ցուցաբերում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ցանկություն՝ կրակը դադարեցնել ստիպելու նպատակով։ Այս մասին գրում է Politico-ի կարծիքների բաժնի խմբագիր Ջեյմի Դեթմերը։ «Պուտինն իրեն պատկերացնում է՝ որպես նոր Պետրոս Մեծ. նա նույնիսկ իր նախարարների կաբինետում ունի 18-րդ դարի ցարի բրոնզե արձան։ Նա, հավանաբար, կարծում է, որ երկարատև մարտերը կօգնեն իրեն՝ հասնել Ուկրաինայում իր ռևանշիստական նպատակների մեծ մասին։ Բացի այդ, անվերջ բանակցությունները թուլացնում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ցանկությունը»,- գրում է լրագրողը։ Դեթմերը նշում է, որ Թրամփի և Պուտինի երկժամյա հեռախոսազրույցը խաղաղությունը չի մոտեցրել։ Ռուսաստանի առաջնորդի վրա զայրանալու փոխարեն, ինչպես սպասում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամերիկացի նախագահը, կարծես, պատրաստ է զիջել և նույնիսկ հետ է կանգնել պատերազմը դադարեցնելու իր կարողության մասին նախկին հայտարարություններից։ «[Ուկրաինայի պատերազմը] եվրոպական իրավիճակ էր, և այն պետք է այդպես էլ մնար։ Սակայն նախորդ վարչակազմը մեզ համոզեց, որ մենք պետք է միջամտենք»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին բողոքել էր Թրամփը՝ հավելելով. «Եթե խաղաղության բանակցություններում առաջընթաց չլինի, ես պարզապես հետ կքաշվեմ»։ Դիտորդը համոզված է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա բանակցային գործընթացից, դա «ծիծաղ կառաջացնի Կրեմլում»։ «Մոսկվայի կարմիր գծերը մեկ յոտի չափով չեն շարժվել լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Ռուսաստանը կշարունակի պատերազմը Թրամփի վարչակազմի օգնությամբ, որը պատրաստ չէ ճնշում գործադրել Պուտինի վրա և քիչ հավանական է, որ շարունակի Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցություն։ Ինչո՞ւ պետք է Պուտինը լուրջ բանակցություններ վարի, եթե նրան ոչինչ չի սպառնում, բացի հակամարտությունից Ամերիկայի դուրս գալուց»,- ամփոփում է լրագրողը։ Ստամբուլում անհաջող բանակցություններից հետո վերլուծաբանները նշեցին, որ առնվազն մեկ կամ երկու տարի հրադադար չի լինի։ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը գնահատվեց՝ որպես ավելի աղետալի։ Ըստ ներքին աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները ցնցված էին, որ ԱՄՆ-ի նախագահը չստացավ Մոսկվայի համաձայնությունը 30-օրյա հրադադարի վերաբերյալ և հրաժարվեց նոր պատժամիջոցներ կիրառել կրակը դադարեցնելուց հրաժարվելու համար։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
