ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
![]() ԱՄՆ-ի պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոմիությունը կարող է Իրանի նկատմամբ իր սեփական պատժամիջոցները կիրառել արդեն 2025 թվականին։ «Ես մոտ չորս օր առաջ հանդիպեցի ԵՄ ներկայացուցիչների հետ Թուրքիայում։ Նրանք շարունակում են իրենց անկախ գործընթացը, որը կարող է հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների այս տարվա հուլիս-սեպտեմբեր կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպիսի սահմանափակումների մասին է խոսքը։ Վաշինգթոնը պնդում է, որ Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը և արդյունավետորեն կրճատի իր միջուկային ծրագիրը։ Իր հերթին, Իրանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են քննարկել ուրանի հարստացման ծավալների սահմանափակման հարցը՝ պայմանով, որ պատժամիջոցները վերացվեն, բայց չեն հրաժարվի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքից, որը երաշխավորված է միջազգային պայմանագրերով։ Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, անցկացրել են միջուկային բանակցությունների չորս փուլ։ Հինգերորդ փուլը նախատեսված է անցկացնել Հռոմում մայիսի 24-25-ը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
