Եվրոմիությունը կարող է միանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին
![]() Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա ուղիղ բանակցություններին։ Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։ Հնարավոր բանակցությունների վայրը դեռևս որոշված չէ։ Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Ստամբուլում Թուրքիայի միջնորդությամբ տեղի ունեցան Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման հրադադարն ու գերիների փոխանակումն էր։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նրա կազմում էին նաև արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հետախուզության և գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ պատվիրակությունները համաձայնել են կրկին հանդիպել և գրավոր ներկայացնել հրադադարի պայմանները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը քննարկում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ թիմերի նոր բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունը։ Որպես հնարավոր վայրեր քննարկվում են Թուրքիան, Վատիկանը և Շվեյցարիան։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
