Թրամփը չի խստացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
5786
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 10:34
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայի հարցում կարգավորման հասնելու հնարավորություն կա։ «Կարծում եմ՝ կա հնարավորություն ինչ-որ բանի հասնելու», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Հարցին, թե ինչու նա դեռ չի խստացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Թրամփը պատասխանել է․ «Եթե դա անենք (նոր պատժամիջոցներ սահմանենք), կարող ենք իրավիճակը վատթարացնել»։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի կունենա»։ Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է ավելի քան երկու ժամ։ ՌԴ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի հետ զրույցը և այն անվանել կառուցողական։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
