ՄԱԿ-ը ողջունում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը
![]() ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը։ Այս մասին TASS-ի թղթակցի հարցին ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ «նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև բանակցությունները ողջունելի են»։ Համաշխարհային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչը նմանապես ողջունել է նաև ամերիկացի առաջնորդի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները։ Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած ջանք, որը կարող է հանգեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Պուտինը և Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը, ըստ Ռուսաստանի առաջնորդի, տևել է ավելի քան երկու ժամ։ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի առաջնորդի հետ զրույցը և այն անվանել կառուցողական։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
