Անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան
![]() ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են. «Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ք.-ն ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի: Նույն օրը Ա.Ք.-ն ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, նախաձեռնվել էր քրեական վարույթ: Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) (երկու դրվագ): 2025 թվականի մայիսի 15-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»:
Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |
«Եպիսկոպոս Ժամկոչյանին է վերագրվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ստվերային աջակցությունը»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
123Երեկ, 23:12Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում
158Երեկ, 20:58«Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
159Երեկ, 20:13«Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում․ այսօր բանտում է Մայր Աթոռի ամենամեծ բարերարներից մեկը»․ Միքայել Մինասյան
186Երեկ, 19:42«Իրանի միջուկային օբյեկտների վթարի դեպքում ՀՀ-ի համար կարող են ռիսկեր լինել». Ծաղիկ Վարդանյան
153Երեկ, 17:48«Իրանի Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը, պայթյուններ են տեղի ունեցել»․ Nour News (տեսանյութ)
261Երեկ, 16:26