Իրանը կհարստացնի ուրանն անկախ նրանից՝ կկնքվի՞ համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, թե՞ ոչ
657
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 00:20
![]() Իրանը կհարստացնի ուրանն անկախ նրանից՝ կկնքվի՞ համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Միացյալ Նահանգները հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Նման համաձայնագիրը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսություն սկսել՝ այս արդյունքը մշտապես ապահովող լուծման հասնելու համար։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, թե ոչ»,- գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։ Նրա պնդումները հնչել են, երբ ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգթոնը «չի թույլատրի Իրանին ուրանի հարստացման նույնիսկ 1% հզորացում»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
