Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակելու. Ուկրաինայի հետախուզություն
![]() Երկուշաբթի՝ մայիսի 19-ի գիշերը, Ռուսաստանը պլանավորում է անցկացնել RS-24 Yars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի «մարտական ուսուցման» արձակում, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ Հետախուզությունը պնդում է, որ արձակման նպատակն է՝ վախեցնել Ուկրաինային և ճնշում գործադրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, ինչը դիտվում է՝ որպես միջուկային շանտաժի մարտավարության տարր։ «Մոբիլ ցամաքային համալիրից ուսումնական զինամթերքով հագեցած հրթիռի արձակման հրամանը տրվել է ագրեսոր պետության ռազմավարական հրթիռային ուժերի 31-րդ բանակի 42-րդ դիվիզիայի 433-րդ գնդի անձնակազմի կողմից»,- ասվում է ԳՀՌ-ի հայտարարության մեջ։ Հրթիռի արձակման հրապարակը գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրի մոտ։ Նախատեսվում է օգտագործել ուսումնական զինամթերք։ Այս եռաստիճան պինդ վառելիքով հրթիռի թռիչքի հեռավորությունը ավելի քան 10 հազար կիլոմետր է։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
