Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
![]() Մամուլը և սոցցանցերը քննարկում են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական առաջնորդների գագաթնաժողովում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի տարօրինակ ձեռքսեղմման կադրերը։ Կադրերում երևում է՝ ինչպես է ձեռքսեղմման ժամանակ Թուրքիայի նախագահը նախ թեթևակի շոյում Ֆրանսիայի նախագահի ձեռքը, ապա նույնը կրկնում է Մակրոնը։ Այնուհետև Էրդողանը, պատահաբար կամ դիտավորյալ, բռնել է Մակրոնի միջնամատը և բաց չի թողել՝ ասես անտարբեր հայացքով։ Էրդողանի պահվածքը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Կարծիքներից մեկի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պարզապես մտածում և լսում էր թարգմանիչներին։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանն այդպիսով կանխել է Մակրոնի հոգեբանական գերիշխանության փորձը։ Ֆրանսիայի նախագահն ուզում էր անմիջականություն ցուցադրել՝ ձեռքը դնելով թուրք առաջնորդի ուսին, ինչը Էրդողանը թույլ չտվեց։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
