«Արծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը»․ Կոպիրկինը՝ Սուրեն Պապիկյանին
![]() ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում, մասնավորապես, նշված է․ «Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ, Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ ավագ և երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիր՝ հարգելու իրենց հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։ Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խորը ակնածանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա․ Հովհաննիսյանի՝ պատմական տեսանկյունից սուտ և սրբապիղծ հայտարարությունները՝ այդ սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով փաստացի արդարացնելով ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական Մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։ Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև մարդկությանը փրկեցին «շագանակագույն ժանտախտից»»: ![]() |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00

