«Ռուսաստանի նախագահը ռիսկային խաղ է խաղում». Միք Ռայա
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացակայությունը Ստամբուլում կարող է Սպիտակ տանն ընկալվել՝ որպես վիրավորանք։ Այսպես է կարծում ավստրալացի ռազմական փորձագետ, թոշակի անցած գեներալ-մայոր Միք Ռայանը: Ինչպես նշում է Ռայանը Financial Review-ի իր սյունակում, Վլադիմիր Զելենսկին, ձգտելով պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը և սկսել խաղաղության գործընթացը, թռավ Ստամբուլ։ Ռուսաստանի նախագահը, սակայն, Թուրքիա չի եկել։ «Պուտինի համար սա, հավանաբար, ևս մեկ լավ մտածված քայլ է՝ ցույց տալու, որ ինքն է վերահսկում լծակները այս պատերազմում, և որ միայն ինքը՝ այն մարդն, ով սկսեց այս պատերազմը 2014 թվականին, կարող է այն ավարտել»,- գրում է փորձագետը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահը ռիսկային խաղ է խաղում. «Պուտինի որոշումը Թրամփի և նրա վարչակազմի կողմից կարող է ընկալվել՝ որպես հաշվարկված վիրավորանք»։ Այս դեպքում Ռուսաստանը կարող է բախվել նոր պատժամիջոցների, ինչպես նաև, հավանաբար, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման ավելացման, գրում է փորձագետը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
