Բեսենթը հաստատում է` ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն սկսել է Սիրիայի նկատմամբ Վաշինգթոնի կողմից նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մեղմացման միջոցառումներ է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու և Սիրիայում խաղաղության հասնելուն օգնելու համար»,- գրել է ֆինանսների նախարարը X-ում։ Երեքշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի խնդրանքով, կչեղարկի Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ-Պարսից ծոցի երկրներ գագաթնաժողովի մեկնարկից առաջ, որը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը, Վաշինգթոնի վարչակազմի ղեկավարը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
