Էստոնիան և ՆԱՏՕ-ն փորձել են կալանել ռուսական նավահանգիստ ուղևորվող նավթատար նավը
![]() Էստոնիայի ռազմածովային ուժերը և ՆԱՏՕ-ի ինքնաթիռները փորձել են Բալթիկ ծովում կալանել Գաբոնի դրոշի ներքո նավարկող նավթատար, որը ուղևորվում էր դեպի ռուսական նավահանգիստ։ Դեպքը տեղի է ունեցել Ֆինլանդական ծոցի ջրերում։ Էստոնական զինվորականները փորձել են ստիպել նավին՝ լքել միջազգային ջրերը և հետևել իրենց դեպի Էստոնիայի տարածքային ջրեր, որտեղ նրանք կունենային այն կալանելու լիակատար իրավունք։ Այդ նպատակով Էստոնիայի ռազմածովային ուժերն սկսել են սպառնալ նավին նավախոյերով և երկու անգամ փորձել են ուղղաթիռից դեսանտ իջեցնել, ինչպես նաև օգտագործել են մարտավարական ավիացիոն աջակցություն։ Սակայն նավի անձնակազմը հրաժարվել է թույլ տալ էստոնացի զինվորականներին՝ մտնել նավ: Ռուսական Սու-35 կործանիչը վերջ դրել բախմանը՝ ստիպելով էստոնական նավատորմին՝ հրաժարվել իր մտադրություններից։ Դրանից հետո Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ և Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին կանչել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
