Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունը, իբր, «ահաբեկչություն է սերմանում» Մերձավոր Արևելքում։ «Թրամփը վերահաստատել է իր մտադրությունը՝ վարելու առավելագույն ճնշման քաղաքականություն։ ԱՄՆ-ի նախագահն աչք է փակում տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունների վրա և փորձում է Իրանին ներկայացնել՝ որպես սպառնալիք։ Սա մաքուր խաբեություն է և (հասկացությունների) փոխարինում, երբ սպառնալիքները տեղերով փոխվում են։ Ո՞ր ռեժիմն է սպանել 60.000 մարդու Գազայում։ Ո՞վ է նման մասշտաբի ավերածություններ պատճառել Գազայում։ Ո՞ր ռեժիմն է հարձակվում Պաղեստինի շրջակայքի, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա»,- լրագրողներին ասել է Արաղչին։ «Վերջին ամիսներին Իսրայելի կողմից օկուպացված սիրիական տարածքն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը։ Իսրայելը Գազայում տնտեսական շրջափակման մեջ է պահում մի ամբողջ ազգի։ Այս բոլոր փաստերն անտեսվում են, միաժամանակ փորձեր են արվում Իրանը ներկայացնել՝ որպես տարածաշրջանի համար սպառնալիք, որպեսզի մոռացվի իրական սպառնալիքը։ Սակայն նրանք դա էլ չեն հաջողի»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ «իրանական ժողովուրդը ընտրություն է կատարել ժողովրդավարական, անկախ և զարգացած երկրի օգտին, և հենց Միացյալ Նահանգներն է, որ տարիներ շարունակ խոչընդոտել է Իրանի առաջընթացը՝ պատժամիջոցների և ճնշման միջոցով»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
