Թրամփը ետ է կանգնել Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի վերանվանի Պարսից ծոցը Արաբական ծոցի։ Նա այս որոշումը կայացրել է Իրանի դիրքորոշման պատճառով, որը սպառնացել էր համարժեք պատասխան տալ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։ «Պարսից ծոցը վերանվանելու այս ծրագրերը փոխվել են (...), քանի որ իրանցի պաշտոնյաները հստակորեն հայտարարել են, որ կտրականապես դեմ կլինեն նման քայլին»,- հաղորդել է հեռուստաալիքը։ Հոդվածում ընդգծվում է, որ արաբական երկրները վաղուց են ձգտում վերանվանել ծոցը, սակայն CNN-ը նշում է, որ այս քայլը կարող է զայրացնել Իրանին, որը կողմ է ծոցի նախկին անվանումը պահպանելուն։ Թրամփի՝ ջրամբարը վերանվանելու ծրագրերի մասին մայիսի սկզբին հաղորդել էր Associated Press-ը։ Ակնկալվում էր, որ ամերիկացի առաջնորդն իր որոշման մասին կհայտարարի Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Ավելի ուշ Google Maps-ը Պարսից ծոցը վերանվանել էր Արաբական ծոց։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
