Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ստամբուլի հանդիպման առանցքային կետերը
![]() Այսօր՝ մայիսի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցի մասին։ «Ես խոսեցի նախագահ Էրդողանի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայի հանդիպման առանցքային մանրամասները, որոնք կարող են օգնել՝ դադարեցնել պատերազմը։ Ես շնորհակալ եմ աջակցության և ամենաբարձր մակարդակով դիվանագիտական աշխատանքները խթանելու պատրաստակամության համար։ Մեզ համար հրադադարն անհրաժեշտություն է»,- զրույցից հետո իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հավելել է, որ անհրաժեշտ է, որ գործընկերներն ապահովեն հրադադարի մոնիթորինգը։ «Մենք պատրաստ ենք Պուտինի հետ ուղիղ բանակցությունների։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս միասին աշխատենք Եվրոպայում՝ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու համար։ Մենք մշտական կապի մեջ կլինենք Ամերիկայի հետ»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Էրդողանը Զելենսկու հետ զրույցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների վերսկսումը անվանել է «չափազանց կարևոր»։ «Նախագահ Էրդողանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, որ ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում՝ խաղաղության բանակցություններ վարելու համար։ Նախագահ Էրդողանը նշել է, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նրա խոսքերն է մեջբերել Էրդողանի գրասենյակը։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
