Կառլո Անչելոտին նշանակվել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
![]() Կառլո Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։ «Անչելոտիին Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկին բերելը միայն ռազմավարական քայլ չէ,- ասել է CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։ - Սա ամբողջ աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք վճռականորեն տրամադրված ենք՝ վերականգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա նա կգլխավորի մոլորակի մեծագույն թիմը։ Միասին մենք կգրենք նոր փառահեղ գլուխներ բրազիլական ֆուտբոլի համար։ Անչելոտին կգլխավորի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Էկվադորի (հունիսի 6) և Պարագվայի (հունիսի 11) դեմ հունիսին կայանալիք խաղերում։ Իտալացի մասնագետը 65 տարեկան է և «Ռեալ Մադրիդը» գլխավորում է 2021 թվականից։ Նա նաև աշխատել է մադրիդյան ակումբում 2013-2015 թվականներին։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթի և սուպերգավաթի հաղթող, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող։ Անչելոտին նաև Միլանին, Չելսիին, ՊՍԺ-ին և Բավարիային տարավ ազգային առաջնություններ։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
